Իրավագետ. Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը չի հակասում միջազգային իրավունքի նորմերին19 մայիսի 2011 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը բոլորովին չի հակասում միջազգային իրավունքների նորմերին և չի վնասի ղարաբաղյան կարգավորման գործընթացին: Այդ մասին «Ղարաբաղյան հիմնախնդիրը Հայաստանում և միջազգային հարթակում. նոր դրություն, հին մոտեցումներ» թեմայով սեմինար-քննարկման ժամանակ հայտարարել է իրավագետ Անդրեաս Ղուկասյանը: Նրա խոսքերով, սահմանների անխախտելիության սկզբունքն արդեն վաղուց կորցրել է արդիականությունը, ինչի մասին վկայում են Կոսովոն, Հարավային Օսեթիան և Աբխազիան: «Այս պայմաններում Հայաստանը պետք է վերանայի իր դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում և կողմնորոշվի այս հարցի շուրջ իրականացվող քաղաքականության մեջ: Հայաստանը պետք է ճանաչի, որ Արցախի Հանրապետությունն իրավահավասար է իրեն որպես պետություն, և այսօր, չճանաչելով Արցախը, մենք հույս ենք տալիս Ադրբեջանին, որ Ղարաբաղը նրա տարածքն է»,- ասել է Ղուկասյանը: Իրավագետը նշել է, որ այսօր ոչ ոք չի կարող ստիպել Արցախին գնալ միակողմանի զիջումների: Ղուկասյանի խոսքերով, այսօր Հայաստանին և Արցախին անհրաժեշտ է օրինականացնել միավորումը: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |