Երևանում մեկնարկեց Լևոն Ջուլֆալակյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի 10-րդ միջազգային առաջնությունը19 մայիսի 2011 - 19:22 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին Երևանի «Դինամո» մարզադաշտում մեկնարկեց Լևոն Ջուլֆալակյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի 10-րդ միջազգային առաջնությունը: Առաջնությանը մասնակցում են ավելի քան 90 ըմբիշներ Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից և Վրաստանից: Բացման արարողության ժամանակ բոլոր ըմբիշներին և հյուրերին ողջունեց Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը: Այս առաջնության համար Հայաստան է ժամանել նաև Ռուսաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Ռաֆայել Սամուրգաշևը: Առաջին մրցութային օրը ելույթ ունեցան մինչև 50, 60 և 74կգ քաշային կարգերի հունահռոմեական ըմբիշները: Թեթև քաշային կարգում հաղթող դարձավ հայ ըմբիշ Մաքսիմ Սիմոնյանը: Գոգիտո Գոգիաշվիլին (Վրաստան) և Կարապետ Չալյանը (Հայաստան) առաջինն էին համապատասխանաբար 60 և 74կգ քաշային կարգերում: Առաջնությունը կավարտվի մայիսի 20-ին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |