Մասաչուսեթսում կբացվի Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես

PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին Ամերիկայի հայկական գրադարանի թանգարանում և գրադարանում (Մասաչուսեթս) կկայանա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ: Համերգին կմասնակցեն տարբեր ոլորտների երաժիշտներ: Համերգի ընթացքում կբացվի նաև նույն թեմայով ցուցահանդես: Ցուցահանդեսին ներկայացվելու են լուսանկարներ և գրաֆիկական աշխատանքներ: Ցուցահանդեսի այցելուները կծանոթանան Ցեղասպանության ժամանակագրությանը և այդ գործընթացի ժխտմանը մինչ այսօր:

Ցուցահանդեսի բացմանը ներկա կգտնվի 1993-1999թթ. Ամերիկայում Հայաստանի դեսպան Ռուբեն Շուգարյանը, որն այժմ դասավանդում է Մասաչուսեթսի Տաֆտի համալսարանում:

Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի հայկական գրադարանը և թանգարանը, ցուցահանդեսի կազմակերպիչներն են նույն հաստատության ղեկավար Հայկ Տեր-Մանուելյանը, Բարբարա Մերգելյանը, Ջինա Հաբլանյանը և Գարի Լինդ-Սինանյանը, Առաքել Ալմասյանը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---