Բակո Սահակյանը կարևորում է ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձին նվիրված գիտաժողովը20 մայիսի 2011 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ուղերձ է հղել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման իրավական, քաղաքական եւ պատմական հիմքերը» թեմայով միջազգային գիտաժողովի մասնակիցներին: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ողջունում եմ բոլորիդ Արցախյան հողում եւ շնորհավորում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման իրավական, քաղաքական եւ պատմական հիմքերը» խորհրդաժողովի մեկնարկի կապակցությամբ: Ներկայացուցչական նման միջոցառումների անցկացումը մեր հանրապետությունում դարձել է ավանդույթ, ինչը ողջունելի է եւ վկայում է Արցախի նկատմամբ տարբեր երկրների ու բարձր հեղինակություն ունեցող գիտավերլուծական կենտրոնների չմարող հետաքրքրության մասին»: «Այն, որ գիտաժողովը կազմակերպվել է ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման ու համակարգման պետական հանձնաժողովի եւ Արցախի մայր բուհի կողմից, ցույց է տալիս նաեւ մեր երկրի իշխանությունների եւ գիտակրթական հատվածի շահագրգռվածությունը ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվող հայաստանյան ու արտասահմանյան համապատասխան կառույցների հետ կայուն կապեր հաստատելու գործում: Ձեր կողմից քննարկվելիք թեմաներն ունեն եւ գիտական, եւ քաղաքական կարեւորություն` իրենց մեջ ներառելով արցախյան պետականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային եւ գլոբալ հարթություններում տեղի ունեցող գործընթացներին առնչվող տարբեր խնդիրներ: Հարցերի դիտարկումը այս տեսանկյունից հնարավորություն կտա ավելի խոր պատկերացում կազմել իրավիճակի մասին եւ ավելի ճշգրիտ կանխատեսել հնարավոր զարգացումները: Վստահ եմ, որ գիտաժողովը հաջողությամբ կիրականացնի իր առջեւ դրված խնդիրները, էլ ավելի կամրապնդի եւ կընդլայնի քաղաքական ու վերլուծական շրջանակների միջեւ փոխգործակցությունը»,-ասվում է Բակո Սահակյանի ուղերձում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |