Հայաստանը բոլոր ջանքերը կգործադրի առանց բաժանարար գծերի անվտանգության նոր համակարգ ստեղծելու համար20 մայիսի 2011 - 16:54 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ն ոչ միայն մեր երկրի անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչն է, այլ նաև նպաստում է տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը: Այդ մասին, ելույթ ունենալով Երևանում «ՀԱՊԿ-ն և Հարավային Կովկասը. տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հեռանկարները» միջազգային խորհրդաժողովում, հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Արման Կիրակոսյանը: «Եթե ռազմաքաղաքական համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրի դեմ, այն կարող է լինել խաղաղության գրավականը»,- ասել է Կիրակոսյանը: Ինչպես նշել է փոխնախարարը, Հայաստանն ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ ԵԱՀԿ շրջանակներում հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով` ուղղված ԵԱՀԿ ամրապնդմանը, մասնավորապես, անվտանգության ոլորտում Հայաստանը պաշտպանում է Եվրոպական անվտանգության մասին նոր պայմանագիրը կնքելու մասին առաջարկը: «Անվտանգության համընդհանուր ճարտարապետության ամրապնդումը և զարգացումն անտարակույս դրական ավանդ կունենան տարածաշրջանային կայունության խորացման մեջ»,- ասել է Կիրակոսյանը: Ինչպես նշել է փոխնախարարը, Աստանայի հռչակագիրը միանշանակ ցույց է տալիս, որ միջազգային հանրության ջանքերը պետք է ուղղված լինեն անվտանգության այնպիսի համակարգի ստեղծմանը, որում տեղ չեն ունենալու բաժանարար գծերը, հակամարտությունները, ազդեցության գոտիները: «Հայաստանը հետագայում ևս բոլոր ջանքերը գործադրելու է անվտանգության նման տեսությունները կյանքի կոչելու համար»,- նշել է Կիրակոսյանը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |