Ադվոկատը խոստովանել է, որ Հայաստանի հավաքականի հետ խաղին հրավիրել է միայն փորձված ֆուտբոլիստների![]() 20 մայիսի 2011 - 17:15 AMT PanARMENIAN.Net - «Ձեզ միայն անակնկալներ մատուցեն: Ես շեշտը դրել եմ փորձված ֆուտբոլիստների վրա: Չեմ կարող ասել, որ հիասթափվել եմ Քաթարի հետ ընկերական խաղում նորեկների գործողություններից, բայց նրանք պետք է ավելի վառ դրսևորեն իրենց ակումբների համար խաղերում»,- ասել է Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Դիկ Ադվոկատը: Մայիսի 20-ին Ադվոկատը հրապարակել է ազգային թիմի ընդլայնված կազմը, որի մեջ մտել են 20 ֆուտբոլիստներ: Նրանք պատրաստվելու են Հայաստանի հետ ընտրական խաղի և Կամերունի հետ ընկերական հանդիպման: Թիմի նորեկ Ռենատ Յանբաևի մասին Ադվոկատն ասել է հետևյալը. «Անցյալ տարի ես ասել եմ, որ Յանբաևին չեն տեսնում որպես ձախ պաշտպան, բայց այս սեզոնում նրա խաղն ինձ շատ է տպավորել: Ես կարծում եմ, որ նա աճել է»: Ադվոկատը նշել է, որ հավաքականի լեգիոներների մեծ մասը խաղային փորձ չունի: «Բայց դուք կարո՞ղ եք ասել ինձ, թե ռուս ֆուտբոլիստներից ով է ավելի լավը նույն Ժիրկովից ձախ թևում: Ես նման ֆուտբոլիստներ չեն տեսնում: Նախապատրաստության ընթացքում կտեսնենք, թե ով ինչ մարզավիճակում է և, ելնելով դրանից, կորոշենք մեկնարկային կազմը»,- Ադվոկատի խոսքերը հաղորդում է sovsport.ru-ն: ![]() ![]() Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |