Սահակաշվիլին կարող է արժանանալ Բեն Ալիի կամ Հոսնի Մուբարաքի ճակատագրին, գտնում է ադրբեջանցի քաղաքագետը25 մայիսի 2011 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Վերջին տարիներին Վրաստանի նախագահ Սահակաշվիլին սկսել է ամրապնդել իր իշխանությունը: Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Թոֆիկ Աբբասովը: Ըստ նրա, Վրաստանի նախագահը սկսել է նահանջել իր ստանձնած պարտավորություններից, նախկինում հռչակված ազատության ու ժողովրդավարացման կուրսից: «Աճում է դժգոհությունը Սահակաշվիլու քաղաքականությունից ոչ միայն քաղաքական կազմակերպությունների շրջանում՝ վատթարանում է սոցիալական իրավիճակը երկրում, ինչից շտապում են օգտվել ընդդիմադիրները: Եթե Վրաստանի ընդդիմադիր ուժերը կարողանան մեկտեղվել մեկ կետում, համակարգել իրենց ջանքերը, ապա իշխանություններին ծանր ժամանակներ են սպասում»,-ասել է Աբբասովը: Ադրբեջանցի քաղաքագետըը կարծում է, որ Սահակաշվիլին կարող է արժանանալ Բեն Ալիի կամ Հոսնի Մուբարաքի ճակատագրին: Եթե Սահակաշվիլին հույսը դնի միայն իր վարչակազմի, ոստիկանության ու հատուկ ուժերի վրա, ապա իրավիճակը կարող է դուրս գալ սահմանագծից ու անդառնալի դառնալ: «Եթե մեծամասնությունը սատարի ընդդիմությանը, Վրաստանը կարող է կրկնել Թունիսի ու Եգիպտոսի տխուր փորձը»,-ասել է Թոֆիկ Աբբասովը, հայտնում է «Նովոստի-Ազերբայջանը»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գալուզին․ ՀՀ–ն սկսել է խուսափել Ռուսաստանի հետ շփումներից ԱԳՆ–ի և ՊՆ-ի գծով Նա նշել է, որ 2023–ի նոյեմբերից ԱԳ նախարարների հանդիպում չի եղել ՀՀ–ն առաջին անգամ կողմ է քվեարկել Աբխազիայի և Հրվ. Օսիայի վերաբերյալ Վրաստանի ներկայացրած ՄԱԿ-ի բանաձևին Հայաստանը վերջին տարիներին չէր մասնակցում քվեարկությանը, իսկ մինչ այդ միշտ դեմ է քվեարկել ԱԳ փոխնախարար. «Սևծովյան մալուխ» նախագծին միանալու հարցում ակնկալում ենք Վրաստանի աջակցությունը Նա նշել է, որ նախագծին տեխնիկապես մաս դառնալու համար կան որոշակի տնային աշխատանքներ, որ ՀՀ–ն պետք է ունենա Սլովենիայի փոխվարչապետ․ Տեսնում ենք ՀՀ կառուցողական մոտեցումը Հրվ. Կովկասում խաղաղության հաստատման հարցում Կարևորվել է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը |