Արամ Մանուկյան. Եվրոպացի լիբերալները պահանջում են ՀՀ իշխանություններից ազատել «քաղբանտարկյալներին» 25 մայիսի 2011 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Լիբերալ-ժողովրդավարների ու բարեփոխիչների եվրոպական կուսակցությունը (ԼԺԲԵԿ) մայիսի 20-ին Հայաստանի վերաբերյալ շտապ բանաձև է ընդունել: Այդ մասին հայտնել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Ըստ նրա, բանաձևը պահանջում է ՀՀ իշխանություններից անհապաղ ազատել «քաղբանտարկյալներին», ինչպես նաև հանձնարարում է ԼԺԲԵԿ-ին անդամակցող կուսակցություններին իրենց իշխանություններին պարտադրել, որ արգելվի ԵՄ այն հայ պաշտոնյաների մուտքը, որոնք «մասնակցել են դատական համակարգի չարաշահումներին՝ ելնելով քաղաքական դրդապատճառներից»: Նա ընդգծել է, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը չի նշանակում համաներման գործընթացի կասեցում: Ընդ որում նշվել է, որ ԼԺԲԵԿ-ին անդամակցող կուսակցությունները պետք է հաշվետու լինեն այդ ուղղությամբ կատարված աշխատանքի մասին հոկտեմբեր-նոյեմբերին Միլանում: Բացի այդ, տարբեր եվրոպական կառույցներ մտադիր են խորհրդակցել այդ հարցի շուրջ ՀՀՇ-ի հետ: Արամ Մանուկյանն ասել է, որ նման բանաձև առաջին անգամ է ընդունվում՝ բացատրելով դա արվել է Հայաստանի ժողովրդի ճնշման արդյունքում: Նա նշել է նաև, որ ԼԺԲԵԿ-ին անդամակցում են 57 կուսակցություններ շուրջ 40 երկրներից, իսկ ԼԺԲԵԿ խմբակցությունը Եվրախորհրդարանում երրորդն է իր պատգամավորների քանակով (84): Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |