Ա. Իսկանդարյան. Իշխանությունները և ՀԱԿ-ը պատրաստում են ապագա ընտրությունների կանոնները26 մայիսի 2011 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Իշխանությունների և ՀԱԿ-ի միջև քաղաքական երկխոսությունը նպատակ ունի ստեղծել խաղի համընդհանուր կանոններ ապագա խորհրդարանական ընտրությունների մասնակցելու պատրաստվելու շրջանակներում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: «Իշխանություններն արձագանքում են կոնգրեսի գործողություններին, իսկ կոնգրեսը` իշխանությունների»,- ասել է նա և հավելել, որ այդ կանոնների մշակումը պահանջում են կողմերից նաև միջազգային կառույցները: Նա նշել է, որ երկրում արտահերթ ընտրությունների նախադրյալներ չի տեսնում: Իսկանդարյանի խոսքերով, իր համար ամենահետաքրքիրը խորհրդարանական և նախագահական ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածն է: Նա «թեժ» աշուն է ակնկալում Հայաստանում ընտրություններից առաջ: Նա նշել է, որ իրեն հետաքրքիր է Բարգավաճ Հայաստան կուսակցության դիրքորոշումն ընտրություններում, կդառնա այն արդյոք երկրորդ կամ երրորդ ուժը խորհրդարանում, քանի որ առաջին տեղը ՀՀԿ-ինն է: Նա համոզված չէ, թե ինչ կլինի Օրինաց երկիր և Դաշնակցություն կուսակցությունների հետ, իսկ «Ժառանգության» առիթով կասկած է հայտնել ապագա խորհրդարան մտնելու վերաբերյալ: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |