«ԱԿԲԱ-Կրեդիտ ագրիկոլ բանկը» 2010թ. գործունեության արդյունքներով արժանացավ մրցանակի Citibank-ի կողմից

«ԱԿԲԱ-Կրեդիտ ագրիկոլ բանկը» 2010թ. գործունեության արդյունքներով արժանացավ մրցանակի Citibank-ի կողմից

PanARMENIAN.Net - «ԱԿԲԱ-Կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն 2010թ. արդյունքներով միջազգային փոխանցումների բարձր որակ ապահովելու համար արժանացավ մրցանակի Citibank-ի կողմից, հաղորդում է հայկական բանկի մամլո ծառայությունը:

Մամլո հաղորդագրության համաձայն, «ԱԿԲԱ-Կրեդիտ ագրիկոլ բանկն» արդեն երկրորդ անգամ է միջազգային փոխանցումների բարձր որակ ապահովելու համար արժանանում «Որակի գերազանցություն» (Quality Recognition Award 2010) մրցանակին միջազգային ֆինանսական կառույցների կողմից:

Յուրաքանչյուր տարի Citibank-ն այս մրցանակը շնորհում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն գործընկեր բանկերին` միջազգային փոխանցումների քանակական և որակական ամենաբարձր չափանիշների ապահովման համար: Ունենալով թղթակից բանկերի լայն ցանց և վարելով ճկուն սակագնային քաղաքականություն` Բանկն իր հաճախորդների համար մրցունակ պայմաններ է առաջարկում SWIFT համակարգով փոխանցումների իրականացման համար:

2010 թվականի միջազգային փոխանցումների քանակը 35 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա արդյունքը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---