Ադրբեջանն առաջիկայում դիպուկահարներին չի հեռացնի առաջնային գծից, համոզված է Դավիթ Ջամալյանը

Ադրբեջանն առաջիկայում դիպուկահարներին չի հեռացնի առաջնային գծից, համոզված է Դավիթ Ջամալյանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանն առաջիկայում դիպուկահարներին չի հեռացնելու առաջնային գծից: Երևանում մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: «Դիպուկահարներին հեռացնելու հայկական կողմի կոչերն ուղղակի խոսքեր չեն: Ադրբեջանական կողմը թանկ է վճարելու դիպուկահարներին չհեռացնելու համար: Ադրբեջանի ցինիկ մերժումն այս հարցում քարոզչական ենթատեքստ ունի, քանի որ Ադրբեջանին դիպուկահարների միջոցով չի հաջողվի լուծել մարտական խնդիր, դա ակնհայտ է»,- ասել է փորձագետը:

Դավիթ Ջամալյանը հիշեցրել է, որ հիմա միջնորդները կոչ են անում կողմերին Հայաստանի և Ադրբեջանի հասարակություններին պատրաստել պատերազմի, բայց դիպուկահարների առկայության դեպքում անհնար է խաղաղություն հաստատել: Նրա խոսքերով, ադրբեջանական կողմն առաջադրելու է արդեն ծանոթ թեզիսը` եթե հայ ժողովուրդը ցանկանում է հանգիստ ապրել, պետք է հրաժարվի Ղարաբաղից:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---