Ռազմական հոգեբան. Բաքուն պետք է հասկանա, որ հարձակվող կողմը միշտ ավելի շատ կորուստներ է կրում31 մայիսի 2011 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը հասարակությանը պատրաստում է Ղարաբաղում «կայծակնային պատերազմի»: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: «Ադրբեջանցիներին պատրաստում են արագ արդյունքի, արագ հաղթանակի, սակայն ուժերի այսօրվա հավասարակշռությունը թույլ չի տա հասնել նման արդյունքի»,- ասել է Ջամալյանը: Ռազմական հոգեբանը նշել է, որ Ադրբեջանը հասկանում է, որ հարձակվող կողմը միշտ ավելի շատ կորուստներ է կրում: Ինչ վերաբերվում է Ադրբեջանի սպառազինվելու տեմպերին, Ջամալյանը նշել է, որ այսօր Արցախում հրամանատարները նույնիսկ կատակում են այդ թեմայով, ասելով, որ Ադրբեջանի կողմից ձեռք բերված զենքը վաղ թե ուշ կդառնա Արցախի բանակի ռազմական ավարը: «Եթե պատերազմ սկսվի, ապա սպառազինությունները, որոնք այսօր գնում է Ադրբեջանը, կհայտնվեն Արցախի ձեռքում»,- ասել է Դավիթ Ջամալյանը, նշելով, որ դա ադրբեջանական կողմի վրա ճնշում գործադրելու լծակներից մեկն է: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |