Գևորգ Ղազարյանը և Մարկոս Պիզելին փորձաշրջան են անցնում Դոնեցկի «Մետալուրգում»![]() 14 հունիսի 2011 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի հարձակվողներ Գևորգ Ղազարյանը և Մարկոս Պիզելին փորձաշրջան են անցնում Դոնեցկի «Մետալուրգի» կազմում: Թիմը, որտեղ նաև հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը, հիմա ուսումնամարզական հավաք է անցկացնում Ավստրիայում և հունիսի 14-ին անցկացնելու է առաջին ընկերական հանդիպումն ավստրիական «Նեոսիդլի» հետ: «Մետալուրգն» արդեն չորրորդ օրը գտնվում է Բադ Տատցմանդորֆում, և հայ ֆուտբոլիստներն արդեն հասցրել են մարզվել թիմի հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Ղազարյանը և Պիզելին 2010-ի Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուներն են, նրանց հաջողվել է խփել 16-ական գնդակ: ![]() ![]() Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |