10 վնասակար ծրագիր որպես կեղծ Angry Birds ջնջվել են Android market-ից14 հունիսի 2011 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Google-ը ջնջել է 10 ծրագիր Android market-ից, որոնք պարունակում էին վնասակար կոդեր՝ քողարկված որպես ամենահայտնի և շատ բեռնվող խաղի Angry Birds-ի լրացում (add-ons)։ Այս մասին հայտնում է Gadget Lab-ը։ Ծրագրերը պարունակում էին Plankton կոչվող լրտեսող համակարգը, որը միանում է մի սերվերի և ներբեռնում հեռախոսի մեջ պարունակվող տեղեկությունները, բրաուզերի պատմությունը և այլն։ Այս վնասակար ծրագրերը հայտնաբերել է Հյուսիսային Կարոլինայի համալսարանի ինֆորմատիկայի գիտությունների պրոֆեսոր Քսուքսիան Ջիանգը և հայտնել Google-ին։ Google-ը հենց նույն օրը հեռացրել է դրանք՝ սկսելով հետագա հետաքննությունը։ Պրոֆեսորը նաև այլ վնասակար ծրագրեր է հայտնաբերել իր հետազոտության ընթացքում։ Օրինակ, նա հայտնաբերել է տրոյան վիրուս, որը ծախսում է բջջայինի հաշվի ամբողջ գումարը՝ ուղարկելով մեծաքանակ SMS հաղորդագրություններ։ Ըստ պրոֆեսորի, այդ վիրուսը եղել է Android Market-ում Google-ի՝ դրանք հեռացնելուց դեռևս 3 ամիս առաջ։ Բազմաթիվ ծրագրավորողների համար Android Market-ը առաջարկում է ազատություն, որը որ չես գտնի այլ շուկաներում։ Android Market-ից դուրս այլ շուկաներում ծրագիր գնելը կամ բեռնելն ավելի ռիսկային է։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |