«Ազատ ժողովրդավարների» հայտնվելը վկայում է ՀԱԿ-ի պառակտման մասին, գտնում է Արմեն Մարտիրոսյանը14 հունիսի 2011 - 17:27 AMT PanARMENIAN.Net - «Ազատ ժողովրդավարների» կազմավորումը վկայում է այն մասին, որ պառակտվում է ոչ միայն Հայոց համազգային շարժումը, այլ նաև Հայ ազգային կոնգրեսը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա, «Ազատ ժողովրդավարները» կիրականացնեն այն քաղաքականությունը, որը չի իրականացրել ՀԱԿ-ը, ինչպես նաև այլընտրանքային կարծիք կներկայացնեն: ՀՀՇ-ի կողմնակիցները դժգոհ են ՀԱԿ-ի քաղաքական կուրսի փոփոխումից և իշխանությունների հետ երկխոսություն սկսելուց: Նրանք ՀՀՇ նախագահի նախկին տեղակալ Խաչատուր Կոկոբելյանի գլխավորությամբ ստեղծել են նոր՝ «Ազատ ժողովրդավարներ» կուսակցությունը: ՀՀՇ-ից դուրս են եկել նաև կուսակցության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը և ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |