«Ուլիսի» և «Բանանցի» մրցակիցները Եվրոպայի լիգայի առաջին տուրում կլինեն «Ֆերենցվարոշն» ու «Մետալուրգը»

PanARMENIAN.Net - Հայաստանի առաջնության բրոնզե մրցանակակիր «Ուլիսը» և արծաթե մեդալակիր «Բանանցը» կխաղան Եվրոպայի լիգայի -2011-12 առաջին ընտրական փուլում:

Ըստ վիճակահանության, որը տեղի ունեցավ հունիսի 20-ին Նյոնում, «Ուլիսը» ուժերը կչափի հունգարական «Ֆերենցվարոշի» հետ: «Բանանցի» մրցակիցը կլինի վրացական Ռուսթավիի «Մետալուրգ» թիմը:

Առաջին շրջանում կխաղան նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանի լեհական «Յագելոնիան», որի մրցակիցը կլինի ղազախական «Իրտիշը»:

Առաջին փուլում կխաղա 50 թիմ, որոնք իրենց խաղերը կանցկացնեն հունիսի 30-ին ու հուլիսի 7-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---