Սերժ Սարգսյան. Եվրախորհրդի հիմնարար սկզբունքները հանդիսանում են Հայաստանի պետականության հիմնաքարերը22 հունիսի 2011 - 21:39 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ: Նախագահի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հայաստանը շատ է կարևորում իր մասնակցությունն այս կազմակերպությանը, որի շրջանակներում ակտիվ համագործակցություն ենք ծավալել մեր երկրում բարեփոխումների համալիր առաջընթաց ապահովելու ուղղությամբ: Հայաստանն այստեղ իր մասնակցությունն է բերում համաեվրոպական օրակարգի բազմաթիվ խնդիրների քննարկմանը՝ ժողովրդավարություն և մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն և կոռուպցիայի դեմ պայքար, սոցիալական և մշակութային խնդիրների լայն շրջանակ: ԵԽ հիմնարար սկզբունքները հանդիսանում են Հայաստանի պետականության հիմնաքարերը, հետևաբար գիտակցում ենք դրանք երկրի մակարդակով ամրապնդելու հրատապությունը: Ես վերահաստատեցի Հայաստանի վճռականությունը՝ արդյունավետ իրականացնելու Հայաստան-ԵԽ օրակարգային հարցերը, այդ թվում նաև մեր կողմից ստանձնած հանձնառությունները: Անդրադարձել ենք Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող փոփոխությունների ընթացքին և առկա արդյունքներին` դատաիրավական, ոստիկանական, մարդու իրավունքների, խոսքի ազատության և մի շարք այլ ոլորտներում արձանագրվող գործընթացներին: Մենք բարձր ենք գնահատում այդ համագործակցությունը զարգացնելու գործում ԵԽ պաշտոնատար անձանց նպաստն ու աջակցությունը: Քննարկեցինք նաև Հայաստանի ներքաղաքական գործընթացներին առնչվող հարցեր: Հայաստանում տեղի ունեցող գործընթացները միտված են քաղաքական դաշտի առողջացմանը: Հավատացած եմ, որ առաջիկայում ևս մեզ կհաջողվի սերտ փոխհարաբերությունների և համագործակցության միջոցով զգալի առաջընթաց արձանագրել հայաստանյան բարեփոխումների գործընթացում», հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ Բացվել է CaseKey ակադեմիան Ծրագրի ավարտին թիմերը պետք է լուծեն իրական բիզնես խնդիր Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա |