Ադրբեջանն, անտեսելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, փակուղի է տանում ղարաբաղյան գործընթացը25 հունիսի 2011 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Կազանում կայացած հանդիպումը ցույց տվեց, որ Բաքուն, անտեսելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններն ու կարգավորման տրամաբանությունը, փակուղի է տանում բանակցությունները: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա, ադրբեջանական կողմի նման մոտեցումը պետք է համապատասխան գնահատական ստանա, քանի որ արդեն «որերորդ անգամ Ադրբեջանի ղեկավարությունը ոչ թե իրական բնակացություններ է վարում, այլ իմիտացիա է անում»: Շարմազանովը նշել է նաև, որ հարցը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա: Նա ընդգծել է, որ Հայաստանը երբեք չի գնա միակողմանի զիջումների: «Այնուամենայնիվ, ավելի լավ է շարունակել բանակցությունները, քան ոչինչ չանել»,-ասել է նա՝ հավելելով, որ բացասական է գնահատում ադրբեջանական կողմի ոչ կառուցողական դիրքորոշումը ղարաբաղյան հարցում: Շարմազանովը հերթական անգամ մատնանշել է, որ Արցախը պետք է անպայման միանա բանակցային գործընթացին: «ԼՂՀ կարգավիճակը չի կարող որոշվել առանց նրա ղեկավարության մասնակցության»,-ասել է նա՝ հավելելով, որ հայկական կողմը բազմիցս է հայտարարել, որ առանց Արցախի նրա ճակատագիրը չի կարող լուծվել: Նա նշել է նաև, որ բոլորի համար արդեն պարզ է, որ Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն է: Հունիսի 24-ին Կազանում կայացած ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը: Ադրբեջանի և Հայաստանի նախագահներն իրենց երախտագիտությունն են հայտնել Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի առաջնորդներին, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հանդեպ նրանց մշտական ուշադրության համար»: Նրանք բարձր են գնահատել ՌԴ նախագահի անձնական ջանքերը պայմանավորվածությունների ձեռքբերմանն աջակցելու գործում, ասվում է համատեղ հայտարարության մեջ: Ավելի ուշ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Կազանի հանդիպումը բեկումնային չդարձավ, որովհետեւ, Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել եռանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը: Ավելին, ադրբեջանական կողմն առաջարկել է Կազանում մոտ տասը նոր փոփոխություն, և դա է պատճառը, որ Կազանի հանդիպումը բեկումնային չդարձավ: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |