Facebook-ն ու Skype-ը համատեղ կգործարկեն վիդեոչատը 3 հուլիսի 2011 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցիալական ցանցը Skype ծառայության հետ համատեղ կգործարկի վիդեոչատի ֆունկցիան: Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, նման նախագիծն ու ծառայությունների փոխինտեգրացիան կարող է ուրախացնել Microsoft ընկերությանը, որը Facebook-ի և Skype-ի բաժնետերն է: Ավելի վաղ այս շաբաթ Facebook-ի ստեղծող Մարկ Ցուկերբերգը համառոտ ներկայացրեց սոցիալական ցանցի նոր, «ցնցող» ֆունկցիան: Facebook-ի նոր հնարավորությունների մասին պաշտոնապես կհայտարարվի հուլիսի 6-ին Սիեթլում կայանալիք մամլո ասուլիսում: Ինչպես պնդում են TechCrunch-ի տեղեկացված աղբյուրները, առայժմ պարզ չէ` արդյոք այդ ֆունկցիան հասանելի կլինի սոցիալական ցանցի բոլոր բաժանորդներին, թե միայն նրանց, ովքեր արդեն գրանցված են Skype-ում, նշում է TechCrunch-ը: Facebook-ն ու Skype-ն արդեն ունեն համատեղ նախագծերի փորձ: Ավելի վաղ Skype-ը գործարկել էր ծրագրի նոր տարբերակը, որն ինտեգրվել էր Facebook սոցիալական ցանցի հետ: Եթե ընկերությունները գործարկեն համատեղ վիդեոչատը, դա կկարողանա զգալիորեն ավելացնել Skype ծառայությունից օգտվողների քանակը, որտեղ այսօրվա դրությամբ գրանցված է 170 միլիոն մարդ: Facebook-ում իր էջն ունի 750 միլիոն մարդ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |