ԵՄ կոչ է անում Երևանին և Բաքվին մինչև տարեվերջ համաձայնության հանգել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ 7 հուլիսի 2011 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին Եվրախորհրդարանում տեղի են ունեցել բուռն բանավեճեր Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին: Եվրապատգամավորներին ներկայացնելով իրավիճակը` Եվրամիության արտաքին հարցերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն առաջնային և կարևոր հարց է ԵՄ համար: ԵՄ գերագույն ներկայացուցիչն ափսոսանք է հայտնել, որ Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ավարտվել է առանց շոշափելի արդյունքների` չնայած միջնորդների ջանքերին: Էշթոնի կարծիքով, Երևանը և Բաքուն չեն օգտագործել համաձայնության հասնելու լավ հնարավորությունը: Սակայն նա ողջունել է հակամարտության խաղաղ կարգավորման համար դիվանագիտական քայլերը շարունակելու կողմերի պատրաստակամությունը: Նրա խոսքով, Եվրամիությունը Երևանից և Բաքվից ավելին է սպասում, մասնավորապես, առաջիկա ամիսների ընթացքում: Քեթրին Էշթոնը հույս է հայտնել, որ կողմերին հաջողվելու է մինչև տարեվերջ հասնել համաձայնության: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա |