Նախագահին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Մալայզիայի նորանշանակ դեսպան Զայնոլ Աբիդին Բին Օմարը 8 հուլիսի 2011 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալայզիայի նորանշանակ դեսպան Զայնոլ Աբիդին Բին Օմարը: Նախագահը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Հարավ-արևելյան Ասիայի երկրներում հեղինակություն վայելող և այդ տարածաշրջանում խաղաղության, վստահության, անվտանգության մթնոլորտ ստեղծելու գործում կարևոր դերակատարություն ունեցող Մալայզիայի հետ խորացնելու քաղաքական երկխոսությունը, զարգացնելու տնտեսական և մշակութային հարաբերությունները: Դեսպան Զայնոլ Աբիդին Բին Օմարն ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը ձգտում է աշխարհի բոլոր պետությունների հետ ունենալ բարիդրացիական հարաբերություններ և հետաքրքրված է նաև Հայաստանի հետ կապերի խորացմամբ: Դեսպանը վստահություն է հայտնել, որ հատկապես տնտեսական ոլորտում համագործակցության զգալի ներուժ կա և հավաստիացրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը` այդ ներուժը լիարժեքորեն օգտագործելու համար: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրները միջազգային կազմակերպությունների շրջանակում ևս երկխոսությունն ակտիվացնելու փոխադարձ հետաքրքրություն ունեն, որի ուղղությամբ անհրաժեշտ է աշխատել: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |