«Օրինաց երկիր». Կոալիցիան մտադիր չէ քննարկել ընդդիմության հետ արտահերթ ընտրությունների հարցը![]() 11 հուլիսի 2011 - 13:45 AMT PanARMENIAN.Net - «Օրինաց երկիր» կուսակցությունը որոշել է այն թեկնածուներին, որոնք կներկայացնեն կուսակցությունը իշխող կոալիցիայի աշխատանքային խմբում Հայ ազգային կոնգրեսի հետ բանակցություններում: Ինչպես Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, կուսակցությունը ՀԱԿ-ի հետ երկխոսությունում կներկայացնեն Մհեր Շահգելդյանն ու Խաչիկ Հարությունյանը: «Առաջին հանդիպումը ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ տեղի կունենա առաջիկա 10 օրերին: Հանդիպման օրակարգը, հավանաբար, կձևավորվի արդեն հանդիպման ժամանակ: Ես դեռևս պատկերացում չունեմ, թե ինչ հարցեր են քննարկվելու, սակայն, ակնհայտ է, որ ՀԱԿ-ը կարծարծի արտահերթ ընտրությունների հարցը, ինչը մեզ համար անընդունելի է»,-ասել է Բիշարյանը: Ըստ նրա, խոսք չի կարող լինել Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, քանի որ, ըստ Բիշարյանի, դրա համար չկան իրավական և քաղաքական նախադրյալներ: Արտահերթ ընտրությունների մասին խոսելու փոխարեն Բիշարյանը հորդորել է քաղաքական ուժերին պատրաստվել հերթական խորհրդարանական ընտրություններին՝ նշելով, որ արտահերթ ընտրությունների անցկացումը չի բխում ոչ մի քաղաքական ուժի շահերից: Նախորդ շաբաթ Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանը հայտարարեց, որ կոալիցիոն կուսակցությունները ձևավորել են ընդդիմության հետ երկխոսության հանձնաժողովը և պատրաստ են հանդիպել առաջիկա 10 օրերին: Ըստ նրա, կոալիցիոն կուսակցություններից հանձնաժողովի կազմում ընդգրկվել է երկուական ներկայացուցիչ: ![]() ![]() Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |