Ըստ Տիգրան Դավթյանի, «Զվարթնոցի» սառնարանային համալիրի ծառայությունների գները հիմնականում արդարացված են11 հուլիսի 2011 - 14:32 AMT PanARMENIAN.Net - «Զվարթնցի» օդանավակայանի սառնարանային համալիրի աշխատանքի մասին խոսելը դեռ վաղ է: Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը Արմավիրի մարզ այցելության շրջանակներում: Ըստ նրա, գյուղմթերք արտադրողները արդեն սկսել են օգտվել այդ տերմինալից իրենց ապրանքն արտահանելու համար: Հիմնականում դա վերաբերում է ծիրանին, քանի որ օդային փոխադրումներն արդարացված են, երբ ապրանքը բարձրորակ է ու արժեքավոր: Անդրադառնալով գներին՝ նախարարն ասել է, որ գները մատչելի են: «Առաջին հերթին, հոգեբանական պատրաստվածություն էր պետք՝ նոր տեխնոլոգիաներ, նոր հնարավորություններ: Ես կարծում եմ, շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպիսին կլինեն այն մարդկանց տպավորությունները, որոնք արդեն օգտվել են այդ ծառայություններից»,-ասել է Դավթյանը: Այդ առնչությամբ նախարարը հավելել է, որ աշխատանքի վերջնական արդյունքները կամփոփվեն սեզոնի ավարտին: Այնուամենայնիվ, ինչպես հավաստիացրել է նախարարը, սառնարանային համալիրի ծառայություններից օգտված ընկերությունների տպավորությունները դրական են: Դավթյանն աննպատակահարմար է համարել հրապարակել ծառայություների գնացուցակը, «քանի որ մարդիկ կարծում են, որ դա շատ թանկ է, սակայն, գներն ընդունելի են բարձրորակ արտադրանքի համար»: 1 տոննա գյուղմթերքի պահպանման գինը 24 ժամվա ընթացքում 3-5 հազար դրամ է: Սառնարանային համալիրը բացվել է մայիսի 25-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից Երևանում մեկնարկում է Ռաֆարենի նախաձեռնած «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից ՀՀ-ն և ԱՄՆ-ն մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել Փաստաթուղթը ստորագրվել է Միրզոյանի և Օ՝Բրայենի ներկայությամբ |