ՌԴ ԱԳՆ. Յուրաքանչյուր միջադեպ ղարաբաղայն հակամարտության գոտում պետք է հետաքննվի18 հուլիսի 2011 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Դատարանը պետք է որոշում կայացնի՝ արդյոք ադրբեջանցի աղջկա մահը սպանություն էր թե ահաբեկչություն: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ավարտին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Որքան ինձ հայտնի է, Ադրբեջանի իշխանությունները գործ են հարուցել «Սպանություն » հոդվածով, սակայն այդ միջադեպը որպես սպանություն, որպես ահաբեկչական ակտ որակելու համար, հարկավոր է ստանալ դատարանի որոշումը: Մենք շահագրգռված ենք, որ մեզ տեղյակ պահեն միջադեպի հետաքննության արդյունքների մասին, քանի որ, ըստ հաղորդագրությունների, խոսքը գնում է Սանկտ Պետերբուրգի բնակիչների՝ մոր և աղջկա մասին: Մեր իրավասու մարմինները ակնկալում են համագործակցել Ադրբեջանի համապատասխան մարմինների հետ»,-ասել է նա: Նա հորդորել է կողմերին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել բացառելու համար նման դեպքերն ապագայում: «Մենք դատապարտում ենք բռնի ցանկացած գործողություն Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, ոչ միայն Ղարաբաղում շփման գծում, այլ նաև հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: Յուրաքանչյուր միջադեպ ղարաբաղայն հակամարտության գոտում պետք է հետաքննվի»,-ասել է նախարարը: Մի քանի օր առաջ ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդագրություն են տարածել, որի համաձայն Հայաստանի հետ սահմանակից Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղում պայթուցիկ սարքի պայթյունի արդյունքում մահացել է Շահմալիևա Այգուն Զիրեդդին գըզին՝ 1998թ. ծնված, իսկ նրա նրա մայրը՝ Շահմալիևա Էլնարա Մամեդթաղի գըզին՝ 1979թ. ծնված, ստացել է ազդրի վնասվածք: Ըստ ադրբեջանական կողմի, միջադեպն իբր հայկական կողմի գործղությունների արդյունք է: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում |