Լամբերտո Զանյեր. Հարավային Կովկասը մեծ նշանակություն ունի ԵԱՀԿ ողջ տարածքի անվտանգության համար21 հուլիսի 2011 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասը մեծ նշանակություն ունի ԵԱՀԿ ողջ տարածքի անվտանգության ու կայունության համար և այսօր ԵԱՀԿ-ն ակտիվ է տարածաշրջանում, ինչպես երբեք: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը: Ըստ Զանյերի, Հայաստանում և Ադրբեջանում կազմակերպությունն աշխատում է ներքին բարեփոխումներին աջակցելու ուղղությամբ: Ըստ նրա, ԵԱՀԿ-ն նաև պատրաստ է լրջորեն աջակցել տարածարջանի սառեցված հակամարտությունների հանգուցալուծմանը ԵԱՀԿ ՄԽ և Ժնևի բանավեճերի (ԵԱՀԿ, ԵՄ և ՄԱԿճի նախագահությամբ) միջոցով: Նա նշել է նաև, որ իր նշանակումը ոչ այնքան քաղաքականության փոփոխման հարց է, որքան ադապտացման անընդհատ գործընթաց: «Մեր աշխատանքն ու մոտեցումները կզարգանան ի պատասխան անվտանգության ոլորտի պահանջների: Մենք ամեն ինչ անում ենք կազմակերպության 56 անդամների մանդատի համաձայն: Դա նշանակում է, որ Հարավային Կովկասի երկրները ոչ միայն մեր ջանքերի «սպառողներն են», այլ նաև ԵԱՀԿ աշխատանքում իրենց ավանդն ունեցող կողմեր»,-ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը: Ըստ նրա, նա սատարում է հաստատված ձևաչափերի շրջանակներում հակամարտությունների լուծմանը և վստահ է, որ առաջընթացը հնարավոր է: «Վերջերս ես հանդիպեցի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ և կիսում եմ նրանց կարծիքը, որ առաջին հերթին պետք է համաձայնեցվեն հիմնարար սկզբունքները, որպեսզի կողմերը կարողանան անցնել համապարփակ խաղաղ պայմանագրի մշակմանը»,-ասել է Զանյերը: Նրա խոսքով, նա եղել է Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում որպես ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն: «Ես մտադիր եմ իմ ապագա այցերի ժամանակ երկրների ղեկավարության հետ քննարկել Հարավային Կովկասում կայունության ու անվտանգության գործում ԵԱՀԿ արդյունավետ մասնակցության հետագա ընդլայնման հնարավորությունը»,-ասել է նա, հաղորդել է «Թրենդը»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |