Արցախում կարևորում են շինարարության ոլորտում իրականացվող աշխատանքները28 հուլիսի 2011 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 28-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել` նվիրված հանրապետության կապիտալ շինարարության եւ արտադրական ենթակառուցվածքների ոլորտներում կատարված աշխատանքներին եւ առաջիկա անելիքներին: Զեկույցներով հանդես են եկել արտադրական ենթակառուցվածքների նախարար Կառլեն Պետրոսյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը եւ Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը: Նախագահը կարեւորել է այս ոլորտներում իրականացվող աշխատանքները` ընդգծելով դրանց պատշաճ եւ որակյալ կատարման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում Բակո Սահակյանը նշել է նաեւ տարբեր գերատեսչությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ աշխատանքների համակարգման նպատակահարմարությունը` այն համարելով ծրագրերի հաջող իրականացման նախապայմաններից մեկը: Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԳՆ-ի դիմաց խուլիգանության վարույթով 3 անձի մասով նախաքննությունն ավարտվել է Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը Fastex-ը UEFA Еuro 2024-ի ցուցադրման հովանավոր է Ֆուտբոլային մրցաշարում ընդհանուր առմամբ կկայանա 51 հանդիպում ԵՄ դիտորդները սահմանին արտասովոր շարժ կամ միջադեպ չեն նկատել ԵՄ դիտորդական առաքելությունն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածվող ապատեղեկատվությանը Պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն |