Կիրսան Իլյումժինովը հուսով է, որ մոտ ժամանակներս շախմատը ձմեռային Օլիմպիական խաղերի ծրագրի մեջ կմտնի 9 օգոստոսի 2011 - 19:11 AMT PanARMENIAN.Net - ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովն առաջարկել է Սոչիում ձմեռային Օլիմպիական խաղերի շրջանակում շախմատի ցուցադրական մրցույթ անցկացնել: Նրա կարծիքով, շախմատի ներկայացումը 2014թ. Խաղերում այդ սպորտաձևը կմոտեցնի ձմեռային Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկվելուն: «Ես մեր հայտին աջակցելու խնդրանքով դիմել եմ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին, որպեսզի Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեն հայտ ներկայացնի Միջազգային օլիմպիական կոմիտեին Սոչիում Օլիմպիադայի ծրագրի մեջ շախմատը` որպես «ցուցադրական» սպորտաձև ներառելու մասին»,- Իլյումժինովի խոսքն է հաղորդում sport-express.ru-ն: Նրա խոսքով, ՖԻԴԵ-ն կուզենար, որպեսզի շախմատը ձմեռային օլիմպիական սպորտաձև դառնար, որովհետև ամառային սպորտաձևերը բավական շատ են: ՖԻԴԵ-ի մեջ մտնում է 172 երկիր, և կազմակերպությունը ծրագրում է պայմանավորվել առնվազն 150 օլիմպիական կոմիտեների հետ, որպեսզի վերջիններս ՄՕԿ դիմեն շախմատն օլիմպիական ծրագրում ընդգրկելու առաջարկով: Ձմեռային օլիմպիական սպորտաձև են համարվում նրանք, որոնցում օգտագործվում է սառույցն ու ձյունը: Որպեսզի շախմատը ներառվի ձմեռային սպորտաձևերի մեջ, ՖԻԴԵ-ի նախագահի կարծիքով, անհրաժեշտ է ինտելեկտուալ խաղերի մասին ձևակերպում ավելացնել: Կարելի է նաև այլ ելք գտնել իրադրությունից. օգտագործել սառցե շախմատ: «Շատ ապրանքանիշներ պատրաստ են պլաստմասսե շախմատ պատրաստել, որոնց ներսում սառույց կլինի: Դրանք կարելի է սև և սպիտակ գույներով ներկել: Ես 90 տոկոսով համոզված եմ, որ մոտ ապագայում շախմատը կընդգրկվի օլիմպիական ծրագրում»,- նշել է Իլյումժինովը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |