Amazon.com-ը դարձել է ամենաշատ այցելություն ունեցող օնլայն խանութը18 օգոստոսի 2011 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Ըստ թվային բիզնես վերլուծություններ կատարող Comscore կայքի հունիս ամսվա տվյալների, Amazon.com-ը գլխավորում է ամենաշատ այցելություն ունեցող օնլայն խանութը։ Այս մասին հաղորդում է CNET news-ը։ Այլ օնլայն խանութների համեմատ, Amazon.com-ը ձեռք է բերել 282 միլիոն այցելու միայն հունիս ամսին, ինչը կազմում է աշխարհում ինտերնետից օգտվողների 20 %-ը։ Տասնյակի 2-րդ տեղում eBay.com-ն է 223 միլիոն այցելուներով, ինչը կազմում է աշխարհում ինտերնետից օգտվողների 16%-ը։ Չինական Alibaba.com-ը գրանցել է 156 միլիոն այցելու՝ 11-%։ 4-րդ տեղում է Apple.com-ը՝ 134 միլիոն այցելուով, որն էլ, իր հերթին, կազմում է աշխարհի օնլայն բնակչության 10-%-ը։ Տասնյակում տեղ է գտել մեկ այլ հայտնի կազմակերպություն՝ HP-ն 39 միլիոն այցելուով՝ կազմելով օնլայն բնակչության 3%-ը։ ComScore-ի աշխարհագրական վերլուծությունը ցույց է տալիս, որ Amazon-ը և Apple-ը ունեն ավելի շատ այցելուներ ըստ աշխարհամասերի, քան որևէ այլ օնլայն խանութ։ Amazon-ի այցելուների 35%-ը Հյուսիսային Ամերիկայից է, 32%-ը Եվրոպայից և 24%-ը ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից։ Իսկ Apple-ի այցելուների 32%-ը Հյուսիսային Ամերիկայից է, 30%-ը Եվրոպայից է և 25%-ը ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |