Լիբիացի ապստամբները գրավել են Տրիպոլին և գրոհում են Քադաֆիի նստավայրը22 օգոստոսի 2011 - 10:21 AMT PanARMENIAN.Net - Լիբիական ընդդիմության ուժերը գրոհում են Տրիպոլին, և քաղաքի մեծ մասը գտնվում է նրանց ձեռքում: Այդ մասին հաղորդում է Վեստի.ru-ն: Նրանց աջակցում է ՆԱՏՕ-ի ավիացիան: Հիմա մարտեր են ընթանում Մուամար Քադաֆիի Արևմտյան մեկնաբանները կարծում են, որ ամեն ինչ որոշվելու է առաջիկա ժամերին: CNN հեռուստաալիքի ցույց տված կադրերից դատելով` Տրիպոլիի բնակչությունն ուրախությամբ է դիմավորում ընդդիմադիրներին: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Քադաֆիի որդի Սեյֆ Ալ Իսլամը պահակախմբի հետ միասին գերի է հանձնվել: Հիմա բանակցություններ են ընթանում են նրան Հաագայի միջազգային դատարան հանձնելու մասին: Քադաֆիի մյուս երկու որդիները` Մուհամադ և Սաադ Քադաֆիները, նույնպես գերության մեջ են: Գնդապետը կորցնում է նաև մերձավոր համախոհներին, որոնք մեկը մյուսի ետևից հեռանում են և հավաստիացնում, որ նրանց նախկին առաջնորդի ռեժիմը շուտով տապալվելու է: Միաժամանակ Քադաֆին կտրականապես հրաժարվում է հեռանալ, թեև որոշ տվյալների համաձայն նա համաձայն է դադարեցնել ռազմական գործողությունները և նստել բանակցությունների սեղանի շուրջ: Երկու կողմերը մեծ կորուստներ են կրում, վերջին 12 ժամվա ընթացքում մահացել է շուրջ մեկուկես հազար մարդ, ավելի քան 5000 մարդ վիրավոր է: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում |