Ընդդիմադիր ՀԱԿ-ը դադարեցնում է իր մասնակցությունն իշխանությունների հետ բանակցություններում26 օգոստոսի 2011 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը դադարեցնում է իր մասնակցությունը կոալիցիայի հետ քաղաքական երկխոսության շրջանակներում ընթացող բանակցություններում մինչև ակտիվիստ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով, ՀԱԿ-ում Առաքելյանի ձերբակալությունը համարում են քաղաքական հետապնդում, ինչպես նաև այն որպես ճնշման և առքուվաճառքի միջոց օգտագործելու իշխանությունների փորձ: Զուրաբյանը նաև հաղորդել է, որ բանակցությունների 5-րդ փուլի ժամանակ նրանք իշխանություններից հավաստիացում են ստացել, որ ակտիվիստների նկատմամբ պատժի միջոցը փոխվելու է, և իրավական համակարգը գործելու է նրանց նկատմամբ առանց որևէ խտրականության: Նրա խոսքով, նրանք առաջարկել են իշխանություններին ազատ արձակել ՀԱԿ ակտիվիստներին երաշխիքների փոխարեն, սակայն խոստումները չեն կատարվել: Զուրաբյանը հավելել է, որ իշխանությունների խնդրանքով չի բացահայտել իշխանությունների հետ պայմանավորվածության դետալները: Իշխող կոալիցիայի և ՀԱԿ միջև քաղաքական երկխոսության շրջանակներում հուլիսի 18-ից սկսվել են նրանց աշխատանքային խմբերի հանդիպումները: Գործընթացում որոշակի բարդություններ են ծագել օգոստոսի 9-ին ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների ձերբակալությունից հետո: Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: «Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն»,-ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ: Ոստիկանությունն իր հերթին մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ: Ներկայումս Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը հսկողության տակ են, մնացածներն ազատ են արձակվել: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |