ԱՄՆ-ը հետևեց ՆԱՏՕ-ի և ԵՄ օրինակին` նույնպես չճանաչելով Աբխազիայում ընտրությունների օրինականությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն Աբխազիայում տեղի ունեցած ընտրությունները համարում է անօրինական և կրկին հայտարարում Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության մասին:

Օգոստոսի 26-ին տեղի ունեցած Աբխազիայի ղեկավարի ընտրություններում, որն ԱՄՆ համարում է Վրաստանի մասը, հաղթանակ է տարել Ալեքսանդր Անկբավը, որն առաջին փուլում հավաքել է ձայների 54.9 տոկոսը:

«ԱՄՆ օրինական չի համարում վրացական Աբխազիա շրջանում տեղի ունեցած ընտրությունները: Մենք հաստատում ենք մեր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը նաև կոչ է արել Ռուսաստանին կատարել հրադադարի համաձայնեցման պայմանները, որը կնքվել է 2008-ի հակամարտությունից հետո:

«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին կատարել հրադադարի մասին համաձայնագրի շրջանակներում ձեռք բերած պայմանավորվածությունները` ներառյալ զորքերը դուրս բերելը նախահակամարտային դիրքերից և տարածաշրջան հումանիտար օգնություն ազատ տրամադրելը»,- նշել է Նուլանդը:

Ավելի վաղ ԱՄՆ հայտարարել է, որ չի ճանաչում Աբխազիան և Հարավային Օսեթիան:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---