Վարդան Մինասյան. Հոգեբանորեն մեզ չափազանց հարկավոր էր հաղթանակը Անդորրայի հանդեպ 3 սեպտեմբերի 2011 - 11:44 AMT PanARMENIAN.Net - 3:0 հաշվով Անդորրայի հանդեպ հաղթանակից հետո Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանն ասել է,որ խաղը բավականին բարդ էր: «Հոգեբանորեն մեզ չափազանց հարկավոր էր հաղթանակը Անդորրայի հանդեպ, քանի որ մինչ այդ մենք պարտություն էինք կրել Ռուսաստանից ու Լիտվայից: Իմ սաները գրեթե 100 տոկոսով լուծեցին դրված առաջադրանքը»,-Մինասյանին է մեջբերում ՀՖՖ պաշտոնական կայքը: Անդորրայի գլխավոր մարզիչ Կոլդո Ալվարեսը գտնում է, որ հայկական թիմի ֆուտբոլիստներն ավելի փորձառու են և խաղն իրենց ձեռքը վերցրեցին: Հաջորդ խաղը Անդորրան կանցկացնի Մակեդոնիայի հետ, և Ալվարեսը գտնում է, որ խաղը կստացվի, քանի որ իր սաները բավականին լավ խաղացին Հայաստանի հետ խաղի սկզբնական մասում: Հաղթանակից հետ Հայաստանի հավաքականը ԵԱ-2012 ընտրական փուլի B խմբում զբաղեցնում է 4-րդ տեղը 11 միավորով՝ զիջելով երեք միավորով Իռլանդիային ու Սլովակիային: Սլովակիայի հետ Հայաստանը կխաղա սեպտեմբերի 6-ին Ժիլինում: Խմբի առաջատարն է Ռուսաստանի հավաքականը 16 միավորով, որը նվազագույն հաշվով հաղթեց Մակեդոնիային: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |