WikiLeaks. Վարդան Օսկանյանը միշտ անհրաժեշտություն է համարել Ադրբեջանին որոշ տարածքներ հանձնելը 5 սեպտեմբերի 2011 - 09:37 AMT PanARMENIAN.Net - WikiLeaks կայքը հրապարակել է 2010-ի փետրվարի 25-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հեռագիրը` ուղղված ԱՄՆ Պետդեպարտամենտին ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանի հետ հանդիպման մասին: Հանդիպման ընթացքում Վարդան Օսկանյանը քննադատության է ենթարկել Հայաստանի իշխանություններին Թուրքիայի հետ հարաբերությունների գործընթացը կարգավորելու համար: Նրա կարծիքով, Թուրքիայի հետ հարաբերություններն անհնար են մինչև ղարաբաղյան հակամարտության լուծումը: Օսկանյանը նաև իր զարմանքն է հայտնել Թուրքիայի հետ հարաբերություններ սկսելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մեթոդի վերաբերյալ. «Նա դա այնքան հրապարակային արեց, միաժամանակ, չպատրաստվելով հասարակության բացասական արձագանքին»: Բացի դրանից, նա նշել է, որ Հայաստանի իշխանությունները լուծման ենթակա ավելի առաջնային հարց ունեն` հասարակության և սփյուռքի հետ երկխոսություն սկսելը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ. «Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում ձևավորի Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ: Սարգսյանը պետք է համոզի հասարակությանը, որ հակամարտության լուծման ընթացքում ԼՂՀ որոշ տարածքներ պետք է հանձնվեն Ադրբեջանին»: Պատասխանելով Յովանովիչի հարցին Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու վերաբերյալ` Օսկանյանը նշել է, որ Թուրքիան պետք է առաջինը քայլ կատարի այդ ուղղությամբ: Միաժամանակ, նախկին նախարարը կարծիք է հայտնել, որ հարաբերությունների հաստատումը պետք է սկսվի մեդիա ոլորտում կապեր հաստատելուց կամ քաղաքացիական հասարակության մակարդակում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |