Դավիթ Նալբանդյանը երրորդ շրջանից դուրս մնաց US Oрen-2011 մրցաշարից

Դավիթ Նալբանդյանը երրորդ շրջանից դուրս մնաց US Oрen-2011 մրցաշարից

PanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը երրորդ շրջանից դուրս մնաց Նյու Յորքում ընթացող US Oрen-2011 մրցաշարից: Նրա մրցակիցն էր աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը, որը հաղթանակ տարավ երեք սեթերում 7:6, 6:1 և 7:5 հաշվով:

Առաջին սեթում մրցակիցները խաղը հասցրեին թայ-բրեքի, որտեղ առավել ուժեղ գտնվեց իսպանացին: Երկրորդ սեթում Նադալը վստահ հաղթանակ տարավ, իսկ երրորդում Նալբանդյանը հաշիվը հասցրեց 5:5-ի, բայց Նադալը կարողացավ հաղթանակ տանել: 2 ժամ 39 րոպե տևած խաղի ընթացքում արգենտինացին կատարեց 60 սխալ Նադալի 18 սխալի դիմաց, հաղորդում է gotennis.ru-ն:

Նալբանդյանը պատրաստվելու է Դևիսի գավաթի կիսաեզրափակչին, որտեղ սեպտեմբերի 16-ին Արգենտինայի հավաքականի կազմում հանդես է գալու Սերբիայի դեմ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---