Վարդան Մինասյան. Մենք լուրջ ենք վերաբերվում Սլովակիայի հետ խաղին և պատրաստ ենք հաղթելու 6 սեպտեմբերի 2011 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը «Ժիլինա» մարզադաշտում մարզում է անցկացրել Եվրո-2012 ընտրական փուլի Սլովակիայի հետ խաղից առաջ, որը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին Երևանի ժամանակով 23:15-ին: Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշել է, որ խաղը բարդ կլինի, քանի որ արտագնա խաղ է: «Մենք լուրջ ենք վերաբերվում Սլովակիայի հետ խաղին և պատրաստ ենք հաղթելու: Մեկնարկային կազմում փոփոխություններ կլինեն, քանի որ խաղալու ենք հակառակորդի դաշտում: Խաղի ռազմավարությունը նույնպես կտարբերվի մեր առաջին հանդիպումից, սակայն կան սկզբունքներ, որոնց մենք հավատարիմ կմնանք»,-Մինասյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ պաշտոնական կայքը: Երևանում կայացած առաջին խաղում Հայաստանի հավաքականը հաղթեց Սլովակիային 3:1 հաշվով, գոլերի հեղինակներ դարձան Յուրա Մովսիսյանը, Գևորգ Ղազարյանը և Հենրիխ Մխիթարյանը, սլովակների կազմում աչքի ընկավ Վլադիմիր Վայսը: Մինասյանը նել է, որ Սլովակիայի հավաքականը շատ կազմակերպված է և տակտիկապես պատրաստված: B խմբում Հայաստանի հավաքականը 11 միավորով 4-րդ տեղում է, իսկ Սլովակիան 14 միավորով երրորդ տեղում է: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |