Հայ-չեխական բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ 7 սեպտեմբերի 2011 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Սեյրանյանն իր հավատարմագրերը հանձնեց Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսին: Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո առանձնազրույց տեղի ունեցավ նախագահ Կլաուսի եւ ՀՀ դեսպանի միջև: Նախագահ Կլաուսը, շնորհավորելով դեսպան Սեյրանյանին նշանակման կապակցությամբ, գոհունակություն հայտնեց երկու երկրների միջեւ ձևավորված բարեկամական հարաբերությունների առնչությամբ: Չեխիայի նախագահը հույս հայտնեց, որ Հայաստանի նորանշանակ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա չեխ-հայկական համագործակցության առավել ամրապնդման գործում: Դեսպան Սեյրանյանը շնորհակալություն հայտնեց Պրահայի ամրոցում ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնեց ջանքեր չխնայել երկու պետությունների միջև բազմակողմ հարաբերությունների զարգացման համար: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հայ-չեխական տնտեսական համագործակցությանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային խնդիրներին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |