Եվրոպական դիվանագետ. Ղարաբաղի հարցն ընդգրկված չէ Արևելյան գործընկերության օրակարգում 16 սեպտեմբերի 2011 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը Արևելյան գործընկերության շրջանակում չի զբաղվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով, սակայն դա չի նշանակում, որ Ղարաբաղի ներկայացուցիչներին արգելված է մասնակցել Արևելյան շարժման շրջանակում խորհրդաժողովներին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է Եվրոպական շարժման ղեկավար Դիեգո Պինտոն: Եվրոպական դիվանագետը հոկտեմբերին Երևանում կայանալիք խորհրդաժողովի արդյունավետության վերաբերյալ հույս է հայտնել: Հոկտեմբերի 20-21 Երևանում կկայանա «Արևելյան գործընկերության նախագծում քաղաքացիական հասարակության դերի ավելացումը» խորագրով կոնգրես: Կոնգրեսի բացման արարողությանը ներկա կգտնվեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԵՄ արտաքին հարցերի հանձնակատար Քեթրին Էշթոնը, որը Հայաստան է այցելելու հենց կոնգրեսին մասնակցելու նպատակով: Աշխատանքների ավարտին կընդունվի Երևանյան հռչակագիր: Խորհրդաժողովին կմասնակցեն Արևելյան գործընկերության բոլոր երկրների պատվիրակությունները, այդ թվում` Ադրբեջանի: «Արևելյան գործընկերություն» նախագիծը, որը ստեղծվել է Եվրոպական միության կողմից, ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավարի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008-ին ընդհանուր հարցերի և արտաքին կապերի վերաբերյալ ԵՄ խորհրդում: «Արևելյան գործընկերության» գլխավոր նպատակը 6 հետխորհրդային երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի մերձեցումն է ԵՄ հետ: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |