Ֆրանսիայում քննարկվել է հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը վերջին այցելությունների համատեքստում

Ֆրանսիայում քննարկվել է հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը վերջին այցելությունների համատեքստում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին Ֆրանսիայի ԱԳՆ նախաձեռնությամբ ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը հանդիպում ունեցավ երկրի արտաքին գերատեսչության Համագործակցության հարցերով լիազոր նախարարի աշխատակազմի ղեկավար Լյուկ Ռիգուզզոյի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Ֆրանսիայի ԱԳՆ ստորաբաժանումների, Զարգացման ֆրանսիական գործակալության տնօրինության և MEDEF (Ֆրանսիայի գործարարների միություն) կազմակերպության ներկայացուցիչները:

Կողմերը քննարկեցին հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության վերջին զարգացումները` մասնավորապես Հայաստանում գործող ֆրանսիական ընկերությունների գործունեությունը, ֆրանսիական կապիտալի մասնակցությունը նոր ծրագրերում և Զարգացման ֆրանսիական գործակալության անմիջական և ակտիվ մասնակցությունն այդ գործընթացներում: Այդ համատեքստում բարձր գնահատվեց Համագործակցության հարցերով նախարար Անրի Ռենկուրի` վերջերս Հայաստան կատարած այցը: Հանդիպմանը ՀՀ դեսպանը հակիրճ ներկայացրեց Հայաստանի տնտեսության վերջին զարգացումները` մասնավորապես ճգնաժամային և ետճգնաժամային ժամանակաշրջանի երկրի տնտեսական ցուցանիշները: Ողջունելով Զարգացման ֆրանսիական գործակալության ներգրավվածությունն երկկողմ տնտեսական օրագարգում` դեսպանը նշեց, որ դա մեկ անգամ ևս հաստատում է երկու երկրների ակտիվ և համապարփակ համգործակցությունը բոլոր ոլորտներում:

Իրենց հերթին Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները ներկայացրեցին այս տարվա հուլիսին Հայաստան կատարած առաքելության արդյունքները, որի նպատակն էր ուրվագծել երկկողմ տնտեսական համագործակցության գերակա ոլորտները` էներգետիկա, գյուղատնտեսություն, ուրբանիզմ, աջակցություն փոքր և միջին ձեռնարկություններին, սոցիալական ոլորտ, տուրիզմ և այլն:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---