Հայաստանի նախագահ. Երկու տասնամյակում մեզ հաջողվեց հսկայական թռիչք արձանագրել 21 սեպտեմբերի 2011 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Հաջորդ 20 տարիներին Հայաստանն ի զորու է կառուցել այնպիսի երկիր, որ մոտ է լինելու մեր իդեալներին, հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Երևանում Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ: Այսօր Հայաստանը, իր բոլոր խնդիրներով հանդերձ, կայացած երկիր է: Վկա` այսօրվա զորահանդեսը: «Իսկ ամենաթանկը, որ ունենք, անկախության սերունդն է: Սերունդ, որ ազատ երկրի քաղաքացի է և իրեն չի պատկերացնում այլ կարգավիճակում: Սերունդ, որ շատ բան ունի տալու իր երկրին ու ժողովրդին, բայց նաև ունի մտահոգություններ ու պահանջներ: Իսկ դրանք առաջադիմության ամենալուրջ ազդակներն են»,- նշել է նա: «Երկու տասնամյակում մեզ հաջողվեց հսկայական թռիչք արձանագրել, բայց շատ բան դեռ չենք հասցրել անել: Ե'վ ձեռքբերումները, և' բացթողումները մերն են: Այս գիտակցությամբ և հասարակական համերաշխությամբ հաջորդ քսան տարիներին մենք ի զորու ենք կառուցել այնպիսի երկիր, որ մոտ է լինելու մեր իդեալներին: Ես հավատում եմ դրան, որովհետև ես հավատում եմ մեր հավաքական ուժին: Այս հրապարակով ռազմական քայլերթով այսօր անցնելու են զինվորներ, ովքեր մեր անկախության տարեկիցներն են: Սա հազարամյակների լրջագույն պատմություն ունեցող, բայց քսան տարեկան Հայաստանն է` քսան տարեկանի ավյունով, եռանդով, քսան տարեկանի կենսասիրությամբ ու հավատով, քսան տարեկանի լավատեսությամբ ու համարձակ ծրագրերով: Բայց ո'չ քսան տարեկանի միամտությամբ: Սա նոր Հայաստանն է, որին այլևս անհնար է խաբել կամ ահաբեկել, անհնարին է պարտադրել կամ շանտաժի ենթարկել: Նրա հետ հնարավոր է բարեկամանալ ու համագործակցել, հնարավոր է նրա հետ հաջողություններ տոնել և ցավ կիսել, հնարավոր է նրան օրինակ ծառայել և նրանից օրինակ վերցնել: Սա նոր Հայաստանն է, որ հիշում է շատ բան, բայց հիշաչար չէ, տեսել է շատ բան, բայց այսօր հայացքն ուղղել է ապագային: Այս զորահանդեսը հայության հավերժական երթի լուսավոր մի դրվագ է»,- ասել է Հայաստանի նախագահը:
Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |