ՀԱԿ-ը Հայաստանի ներքաղաքական իրավիճակը քննարկել է եվրոպացի դեսպանների հետ23 սեպտեմբերի 2011 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Եվրոմիության պատվիրակության ղեկավարի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Չեխիայի Հանրապետության, Լիտվայի, Էստոնիայի դեսպանների, ինչպես նաև Բուլղարիայի, Հունաստանի և Նիդեռլանդների դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտոնյաների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը: Ինչպես հայտնում է ՀԱԿ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում, դիվանագետների խնդրանքով, Լևոն Զուրաբյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված ներքին քաղաքական իրավիճակը, Հայաստանում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու, Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու` Կոնգրեսի պահանջները, երկխոսության առկախմանպատճառները, ընտրական գործընթացների նախապատրաստումը և ներկա փուլում Կոնգրեսի անելիքները: Զուրաբյանը շեշտել է, որ անցումը դեպի ժողովրդավարություն և Հայաստանում ազատ և արդար ընտրությունների անցկացումը հնարավոր է միայն եթե իշխանությունները ստիպված լինեն ընդառաջ գնալ հասարակության պահանջներին հզորհ անրահավաքային ալիքի ճնշման տակ: Մեկ օր առաջ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը հանդիպել են Եվրախորհրդարանի պատգամավորների պատվիրակությանը` «ԵվրաՆեսթի» խորհրդարանական ասամբլեայի ղեկավար Քրիստիան Վիգենինին, արտաքին գործերի հանձնաժողովի անդամներ Իոաննիս Կասուլիդեսին և Անդրեյ Կովաչևին: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը և ներքին քաղաքական զարգացումների և ընտրական գործընթացների նկատմամբ միջազգային լուրջ ուշադրության անհրաժեշտությունը: Լևոն Զուրաբյանը բարձրացրել է ընտրություններին 2000 միջազգային դիտորդներ ուղարկելու` Հայ ազգային կոնգրեսի առաջարկը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |