Հայաստանին հաջողվում է պահպանել ռազմական բալանսն Ադրբեջանի հետ ավելի սակավ միջոցներով23 սեպտեմբերի 2011 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի համար պարտադիր չէ նույնպիսի ու նույն քանակության զենք գնել, ինչ Ադրբեջանը, որի բանակի առջև հարձակողական խնդիրներ են ծառացած: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: «Երկրի ռեսուրսները սահմանափակ են և մենք բնականաբար չենք կարող թույլ տալ մեզ գնել այն ամենն, ինչ կցանկանայինք, ցանկացած քանակով»,-նշել է նա: Ըստ նրա, Ադրբեջանի հետ ռազմական հավասարակշռության պահպանման գործում Հայաստանը որդեգրել է ասիմետրիկ պատասխանի ռազմավարությունը: Ջամալյանն այդ առնչությամբ նշել է, որ Հայաստանի խնդիրն է այժմ չեզոքացնել հակառակորդի ուժեղ կողմերն ավելի սահմանափակ միջոցոներով: Որպես հաջողված օրինակ Ջամալյանը նշել է հայկական ՀՕՊ, որի շնորհիվ չեզոքացված է Ադրբեջանի առավելությունը ավիացիայի ոլորտում: «Ադրբեջանական ավիացիան այսօր փաստորեն զրկվել է գործելու հնարավորությունից…Ավիացիայի կիրառումը Արցախի մարտական գործողությունների թատերաբեմում խիստ սահմանափակ է զենիթահրթիռային համալիրների առկայության պատճառով»,-հայտարարել է նա: Փորձագետը հավելել է նաև, որ, անշուշտ, ապագայում, երբ հնարավորությունները կավելանան, ցանկալի կլինի հզորացնել նաև ՌՕՈւ-ն: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |