Հայաստանի հրաձգության հավաքականը 2 ոսկե և 4 արծաթե մեդալ է նվաճել Լվով մարզի Հրաձգության բաց առաջնությունում26 սեպտեմբերի 2011 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հրաձգության հավաքականը սեպտեմբերի 21-ին մեկնեց Ուկրաինա` մասնակցելու սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը Լվով քաղաքում կայանալիք Ուկրաինայի Հրաձգության բաց առաջնությանը: Հավաքականը մեկնեց 12 հոգանոց կազմով, որոնցից 3-ը մարզիչներն են` Անդրանիկ Այվազյանը, Գագիկ Մելոյանը և ավագ մարզիչ Սեյրան Նիկողոսյանը: Մեկնելու իսկ հաջորդ օրը հայ հրաձիգները մասնակցել են Լվով մարզի Հրաձգության բաց առաջնությանը և գրանցել բարձր ցուցանիշներ: Ատրճանակ ձևից 568 և 530 միավորով 2 արծաթե մեդալ է նվաճել Նորայր Առաքելյանը, իսկ Աստղիկ Ղուկասյանը 358 միավորով զբաղեցրել է 9-րդ տեղը: Հրացան ձևից ամենաբարձր` 4-րդ տեղը զբաղեցրել է Իրինա Աղաջանյանը 392 միավորով, Հրաչ Բաբայանը 574 միավորով վաստակել է 6-րդ տեղը, իսկ Սուրեն Բերյանը 10-րդ տեղում է հայտնվել 558 միավորով: Շարժական թիրախ ձևից 334 և 558 միավորով հավաքականին ոսկե մեդալներ են բերել համապատասխանաբար Լիլիթ Մկրտչյանն ու Արթուր Պետրոսյանը, իսկ Մարգարիտա Մոսյանը (293 միավոր) և Ռազմիկ Մինասյանը (505 միավոր) արծաթե մեդալներ են նվաճել: Վաղվանից հայ հրաձիգները կմեկնարկեն իրենց ելույթները Ուկրաինայի Հրաձգության բաց առաջնությունում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |