Շարմազանովը չի հերքել և չի հաստատել, որ ՀՀԿ ընտրացուցակը կգլխավորի Տիգրան Սարգսյանը 26 սեպտեմբերի 2011 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը չի հերքել և չի հաստատել լուրերը, որ 2012-ի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ընտրացուցակը գլխավորելու է վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` նախընտրական շտաբը: «Քանի դեռ ՀՀԿ-ն պաշտոնապես չի քննարկել և չի հաստատել շտաբի ղեկավարին և ցուցակը, ես զերծ կմնամ մեկնաբանություններից, բայց չեմ բացառում զարգացումները»,- ասել է ՀՀԿ մամլո քարտուղարը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով, որոշումն ընդունվելու է ՀՀԿ համագումարում, որը տեղի է ունենալու նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին: Պատասխանելով Հայաստանում ռուսական սցենարի կրկնության և գալիք նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի թեկնածության առաջադրման մասին հարցին` Շարմազանովը հիշեցրել է, որ վերջին կոալիցիոն հայտարարությամբ նշվել է, որ կոալիցիան հաջորդ ընտրություններում աջակցելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |