Եվրոպական մասնագետները հայ դատավորների հետ կքննարկեն մրցակցության խնդիրները26 սեպտեմբերի 2011 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-28-ին Երևանում տեղի կունենա սեմինար, որի ընթացքում Հայաստանի դատավորները հնարավորություն կունենան քննարկելու մրցակցային օրենսդրությունն ու ԵՄ լավագույն գործելակերպերը: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և ԵՄ Թվինինգ ծրագրի կողմից համատեղ կազմակերպված միջոցառումը տեղի կունենա ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակում: ԵՄ անդամ պետությունների փորձագետներ Կ. Շթոքմանը և Յ.Սովիենեն կներկայացնեն «Հակամրցակցային համաձայնությունների արգելումը», «Գերիշխող դիրքի չարաշահումը» և «Համակենտրոնացումների իրավական կարգավորումը» թեմաներով զեկույցներ, ինչպես նաև Արդարադատության եվրոպական դատարանի գործեր և որոշումներ` չհիմնավորված գների վերաբերյալ: Այնուհետև կքննարկվեն նշված թեմաներին վերաբերող երկու գործ, որոնց առնչությամբ վարույթ է իրականացրել Հանձնաժողովը և դատավաճիռ է կայացրել ՀՀ վարչական դատարանը, հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հունիսի 17–ին ԱԺ–ում կառավարության հրաժարականի ուղերձով նիստ կգումարվի․ ՔՊ–ն պատրաստվում է բոյկոտել այն Բագրատ սրբազանը շարժման մասնակիցներին կոչ է արել հավաքվել ԱԺ շենքի մոտ Փաշինյանը՝ Շիկահուղում․ Սահմանազատում պետք է անենք՝ փշալար ենք քաշում, ոչ մարդ կարա անցնի, ոչ անասուն Գյուղի բնակիչներն ասել են, որ գյուղի առաջնային կարիքը ջուրն է Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» |