Մեկ գիշերում Մոսկվայում 11 ավտոմեքենա է այրվել

Մեկ գիշերում Մոսկվայում 11 ավտոմեքենա է այրվել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի լույս 8-ի գիշերը Մոսկվայում այրվել է 11 մեքենա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով անհայտ աղբյուրի իրավապահ մարմիններում:

Հրկիզումները տեղի են ունեցել 23:00-ից մինչև 4:30, տուժել են Մոսկվայի տարբեր ծայրերում գտնվող մեքենաներ:

Ըստ ոստիկանության տվյալների, դա կարող է լինել միտումնավոր հրկիզում: Ոստիկաններն ու հրշեջ ծառայության համապատասխան մարմինները ստուգումներ են անցկացնում:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---