Կալինինգրադում նշեցին Հայաստանի անկախության 20-ամյակը18 հոկտեմբերի 2011 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին Կալինինգրադի Հայ ազգամշակութային ինքնավարության կենտրոնի դահլիճում կայացավ Կալինինգրադում ՀՀ պատվո հյուպատոս Յուրի Կաջոյանի կողմից կազմակերպված ընդունելությունը` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: Միջոցառմանը ներկա էին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը, Կալինինգրադի նահանգապետ Նիկոլայ Ցուկանովը, Կալինինգրադի մարզային դումայի նախագահի տեղակալ Սերգեյ Յուսպինը, Կալինինգրադում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Բորիս Շերեմետևը, կառավարության, քաղաքապետարանի, մարզային դումայի ներկայացուցիչներ, Կալինինգրադում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, հոգևորականներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ: Իր ելույթում Օլեգ Եսայանը ներկայացրեց Հայաստանի 20 տարիների ձեռքբերումներն ու նվաճումները` հատուկ անդրադարձ կատարելով հայ-ռուսական փոխհարաբերությունների բարձր մակարդակին և կարևորելով հայ համայնքի դերն երկկողմ հարաբերությունների համատեքստում: Նիկոլայ Ցուկանովն իր հերթին շնորհավորեց ներկաներին տոնի կապակցությամբ` նշելով, որ հայ համայնքը իր զգալի ավանդն ունի նահանգի տնտեսական և մշակութային կյանքում: Ընդունելությանը համերգային ծրագրով հանդես եկան Կալինինգրադի Հայ ազգամշակութային ինքնավարության կենտրոնի սաները: Միջոցառումից առաջ դեսպան Եսայանը շրջայց կատարեց հայկական մշակութային կենտրոնով, այցելեց հայկական կիրակնօրյա դպրոց, պատկերասրահ, համերգային դահլիճ և Սուրբ Ստեփանոս Եկեղեցի, հանդիպում ունեցավ համայնքային գործիչների հետ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |