ԱՄՆ պետդեպարտամենտը դատապարտել է քրդերի գործողությունները, որոնք 25 թուրք զինծառայող են սպանել

ԱՄՆ պետդեպարտամենտը դատապարտել է քրդերի գործողությունները, որոնք 25 թուրք զինծառայող են սպանել

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դատապարտել է քուրդ գրոհայինների գործողությունները, որոնք 25 թուրք զինծառայող են սպանել: «ԱՄՆ-ն կսատարի Թուրքիայի իշխանություններին ծայրահեղականության դեմ պայքարում»,-ասել է Քլինթոնը: Նա նաև ցավակցություն է հայտնել զոհված թուրք զինծառայողների ընտանիքներին, հայտնում է Պետդեպարտամենտի մամլո ծառայությունը:

Հոկտեմբերի 19-ի առավոտյան ՔԱԿ գրոհայինները կրակ են բացել Հաքքյարի գավառի Չուկուրջա ռազմական հենակետում, որը գտնվում է Իրաքի հետ սահմանում:

Այլ ԶԼՄ-ների տվյալներով, գրոհի են ենթարկվել միանգամից մի քանի օբյեկտներ: Նախօրեին քրդերը ռումբ են պայթեցրել Թուրքիայի հարավ-արևելքում՝ զոհվել է վեց մարդ, այդ թվում չորս ոստիկան ու մեկ երեխա:

Հոկտեմբերի սկզբին Թուրքիայում ձերբակալվեց 120 քուրդ: Օգոստոսին Թուրքիան հարվածներ հասցրեց քրդերի բազային Իրաքում: Քուրդ գրոհայինների ու թուրք իշխանությունների հակամարտությունը սրվեց վերջին ամիսներին: Քրդերի հարձակումների արդյունքում 50 մարդ զոհվեց:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---