Երևանի քաղաքապետը «Ռոստելեկոմ»-ի նախագահի հետ քննարկել է «Էլեկտրոնային քաղաք» նախագիծը

Երևանի քաղաքապետը «Ռոստելեկոմ»-ի նախագահի հետ քննարկել  է «Էլեկտրոնային քաղաք»  նախագիծը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և «Ռոստելոկոմ» ընկերության նախագահ Ալեքսանդր Պրովոտորովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ քննարկվել են քաղաքապետարանի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ռուսական առաջատար ընկերության հնարավոր համագործակցության հարցեր, տեղեկացնում են քաղաքապետարանի մամլո ծառայությունից։

Կարեն Կարապետյանը հյուրերին նախ ներկայացրել է «Ռոստելեկոմ»-ի հետ հնարավոր համագործակցության ուղղությունները: Քաղաքապետի դիտարկմամբ որպես այդպիսիք կարող են լինել «Անվտանգ քաղաք», «Էլեկտրոնային քաղաք» և «Ստորգետնյա այլընտրանքային հաղորդուղիների ցանց» նախագծերը, որոնց ուղղությամբ արդեն իսկ տարվում են աշխատանքներ քաղաքապետարանի համապատասխան օղակների կողմից:

«Քաղաքային տնտեսության բոլոր այն ոլորտները, որոնք ունեն բիզնես տրամաբանություն, պետք է կառավարվեն մասնավոր հատվածի կողմից: Այդպիսով հնարավոր կդառնա շատ ավելի արդյունավետ կառավարել ցանակացած ոլորտ, ինչն ակնհայտորեն կբարձրացնի տվյալ օղակում մատուցվող ծառայությունների որակը»,- նշել է քաղաքապետը:

«Ռոստելոկոմ»-ի նախագահ Ալեքսանդր Պրովոտորովը պատրաստակամություն է հայտնել փոխգործակցել քաղաքապետի նշած նախագծերի շրջանակում և խոստացել առաջիկա ամիսների ընթացքում քննարկան ներկայացնել ընկերության առաջարկների ամբողջական փաթեթը:

Հաշվի առնելով ընկերության «Դատա Կենտրոն»-ներ ստեղծելու մեծ փորձը, Կարեն Կարապետյանը ռուսական կողմի հետ քննարկել է նաև Երևանի քաղաքապետարանի միասնական տեղեկատվական կենտրոնի ստեղծման հնարավորության, ինչպես նաև երևանցիների համար էլեկտրոնային միասնական ծառայությունների համակարգի ստեղծման ու զարգացման հարցեր:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---