Ծանրորդ Գևորգ Պողոսյանը հերքել է իր որակազրկման մասին տեղեկատվությունը22 հոկտեմբերի 2011 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Հայկական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել, որի համաձայն Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան 4 տարով որակազրկել է երկու հայ ծանրորդների՝ Եվրոպայի չեմպիոն Գևորգ Պողոսյանին ու Եվրոպայի փոխչեմպիոն Էլեն Գրիգորյանին: Իր հերթին Գևորգ Պողոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ չի մեկնել Պոդոլսկ Հայաստանի տղամարդկանց հավաքականի հետ ուսումնամարզական հավաքի, քանի որ վնասվածք ունի եև վերականգնման կարիք: «Որակազրկման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,-ասել է ծանրորդը: «Էլեն Գրիգորյանը Փարիզում աշխարհի առաջնությունը բաց կթողնի վնասվածքի պատճառով, մենք դեռեևս տեղեկություն չենք ստացել միջազգային ֆեդերացիայից Էլեն Գրիգորյանի որակազրկման մասին»,- PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքում գրված է, որ դոպինգի օգտագործման հարցով հայ ծանրորդների գործերը դեռևս քննվում են: 2011թ. Գևորգ Պողոսյանը Եվրոպայի առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալ մինչև 94 կգ քաշային կարգում, իսկ Գրրգորյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |