Բեյրութի հայերը ցանկանում են լքել տները տեղի քրդերի պատճառով

PanARMENIAN.Net - Լիբանանի մայրաքաղաքի Դորա և Նեբաա թաղամասերում բնակվող հայերը ցանկանում են լքել իրենց տները և տեղափոխվել Բեյրութի այլ թաղամասեր այնտեղ տիրող անկարգությունների պատճառով, գրում է թուրքական Aksam թերթը։

Տեղի հայ համայքնի ներկայացուցիչ, ՀՅ Դաշնակցություն կուսակցության անդամ Հակոբ Փոքրադյանը հաղորդել է տեղի ԶԼՄ-ներին, որ հայերի և քրդերի միջև հակասությունները քաղաքական բնույթ չեն կրում։ Այդ թաղամասերը լքելու ցանկության հիմնական պատճառն անկարգություններ են, որոնք կազմակերպվում են այդ թաղամասերում բնակվող քուրդ երիտասարդների կողմից։

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---